Թուրքիան Եվրոպայի հիվանդ մարդն է. The Times

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը, նստած 100-սենյականոց պալատում, գոռգոռում է թշնամիների վրա` պատերազմով, բախումներով եւ մեղադրանքներով երկիրը բաժանելով մասերի: Սահմանում ընդարձակվող պատերազմի մեջ հայտնված Թուրքիան ընկղմվում է քաոսի մեջ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսպես է բնութագրել անգլիական The Times թերթն իր` «Թուրքիան Եվրոպայի հիվանդ մարդն է « վերտառությամբ հոդվածում վերջին մի քանի ամիսներին Թուրքիայում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Թերթը գրում է, որ Թուրքիայում առկա դրությունը վատ է անդրադառնալու Եվրոպայի վրա, եւ եթե Թուրքիան փլուզվի, ապա Արեւմուտքի համար ծանր կլինի դրա գինը:

«Թուրքիան վերածվել է կործանարար դաշնակցի: Անկարայում տեղի ունեցած հարձակման ալիքները տարածվում են ամբողջ երկրով մեկ: Էրդողանի ղեկավարության վերջին 10 տարիներին թուրքական հասարակությունը խիստ բեւեռացել է: Ուժը ձեռքում հավաքելու Էրդողանի ցանկությունը բացասական հետեւանքների է բերել ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին քաղաքականության մեջ: Այս իրավիճակը տարածաշրջանում Թուրքիայի կայունություն ապահովող հեղինակությունը վերածել է խառնակ, երբեմն էլ` կործանարար դաշնակցի», -գրում է թերթը:

The Times-ը գրում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային գործողություններին աջակցելու մասին հայտարարությունից անմիջապես հետո Թուրքիան սկսեց հարվածներ հասցնել քրդական թիրախներին, ինչը հանդիսանում է Էրդողանի քաղաքականության «դավաճանության վախի գործոնը»: Թերթը դա բացատրում է այն բանով, որ սիրիացի քրդերին Սպիտակ տան աջակցությունը Էրդողանն ընկալել է որպես իրեն արված «դավաճանություն»:

Ըստ թերթի` եթե Էրդողանը չդադարեցնի քրդերի դեմ հարվածները եւ սահմաններում պատերազմը շարունակվի, ապա քրդերը կանջատվեն Թուրքիայից:

«Պետք է դադարեցնել Թուրքիայի սահմաններում ընթացող պատերազմը: Եթե այն շարունակվի, վաղ թե ուշ քրդերը կանջատվեն Թուրքիայից, ինչը կնշանակի, որ կմեծանա նաեւ ՆԱՏՕ-ի հարավի փլուզվելու պոտենցիալը», -ամփոփել է թերթը:

Հայերեն العربية

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս