Արցախ

Արցախը շահագրգռված է երգչախմբային արվեստը զարգացնելու հարցում

2 րոպեի ընթերցում

Արցախը շահագրգռված է երգչախմբային արվեստը զարգացնելու հարցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է դանիական «Վոքս Վիվա» երգչախմբին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից, հանդիպմանը նախարարը հյուրերին ներկայացրել է Արցախում երգչախմբային արվեստի ոլորտում արձանագրած հաջողությունները:

«Մենք շահագրգռված ենք, որ Արցախում զարգանա երգչախմբային արվեստը՝ գիտակցելով նաև, որ այն սովորեցնում է մարդկանց միասին լինել, միասին աշխատել»,- նշել է նախարարը:

Հյուրերը փոխանցել են Արցախում ստացած տպավորությունները, շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար:

«Մենք կազմում էինք մեր համերգային շրջագայության ծրագիրը, երբ Արցախում համերգներով հանդես գալու հրավեր ստացանք: Առանց երկար մտածելու միանգամից համաձայնվեցինք, և անհամբեր սպասում էինք արցախյան հանդիսատեսի հետ մեր հանդիպմանը»,- նշել է երգչախմբի դիրիժորՌիմեր Ինգեր Մետտեն:

«Վոքս Վիվա» երգչախումբը ստեղծվել է որպես տղաների երգչախումբ, դանիական Նեստվեդ քաղաքի երաժշտական դպրոցում: Մինչ օրս այն ղեկավարում է Մետտե Ռիմերը: Երգացանկում ընդգրկված են հոգևոր և աշխարհիկ երգեր, դանիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, սկանդինավյան երգեր ու բալլադներ, որոնք կատարվում են դանիերեն, շվեդերեն, գերմաներեն, անգլերեն, իսպաներեն և հայերեն:«Վոքս Վիվան» Դանիայում մասնակցում է տարբեր միջոցառումների ու համերգների, ինչպես նաև եկեղեցու կողմից կազմակերպված հարսանեկան, ծնդդյան արարողությունների և հիշատակի այլ օրերի: Քանի որ համույթի անդամներից մեկը ծնվել է Հայաստանում, ապա երգչախումբն ուրախությամբ է ընդունել Հայաստանը ճանաչելու հնարավորութունը և սկսել հայաստանյան համերգային շրջագայությունը` դրանով իսկ նոր ազդակ հաղորդելով Հայաստան-Դանիա մշակութային համագործակցությանը: Այդ շրջանակներում էլ կազմակերպվել են արցախյան համերգները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում