Թբիլիսի-Կարս երկաթուղագծի նախագծի ֆինանսավորման մեջ դժվարություններ կան. պաշտոնյա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ադրբեջանի երկաթուղային ճանապարհներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրբանովը Բաքվում լրագրողներին հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղագծի նախագծով կատարվել է աշխատանքների ընդամենը 60 տոկոսը, քանի որ ֆինանսավորման դժվարություններ կան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Գուրբանովն ասել է, որ մինչեւ Կարս ճանապարհի (թուրքական մաս) թունելի հատվածում «ֆինանսավորման ոչ մեծ դժվարություններ կան: «Դա եւս մենք կլուծենք», -նշել է նա:

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ Ադրբեջանն ու Իրանը միջոցներ են որոնում Ղազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղային ճանապարհի կառուցման համար:

«Ադրբեջանի եւ Իրանի երկաթողագծերը կմիացնենք` կառուցելով 8 կմ հատված եւ կամուրջ: Սակայն, դա հարցի ամբողջական լուծումը չէ: Իրանական կողմը Ռեշտ-Աստարա մասում 153 կմ երկարությամբ հատված ունի կառուցելու, սակայն ճանապարհի նախագիծը դեռեւս պատրաստ չէ: Մենք տրամադրված ենք միասին ֆինանսներ որոնել ճանապարհի կառուցման համար», -ասել է նա:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի շինարարության մեկնարկը տրվել էր 2008 թ.: Նախագծի նախնական արժեքը կազմել էր 422 մլն դոլար, որի 202 մլն մասը ծրագրվում է ծախսել վրացական, իսկ 220 մլն մասը` թուրքական հատվածի շինարարության վրա: 30 կմ երկարությամբ վրացական հատվածի նախագծման, շինարարության եւ այլ աշխատանքների համար Ադրբեջանի կողմից հատկացված գումարը հետագայում մեծացվել է մինչեւ 775 մլն դոլար: 2007 թ. Ադրբեջանը Վրաստանին եւս 200 մլն դոլարի արտոնյալ վարկ (տարեկան 1 տոկոս) է հատկացրել երկաթուղու շինարարության համար: Սակայն, այդ միջոցները բավարար չեն հանդիսացել, եւ արդեն 2011 թ. երկաթուղու շինարարության համար Ադրբեջանը Վրաստանին եւս 575 մլն դոլար (տարեկան 5 տոկոս տոկոսադրույքով) վարկ է հատկացրել: Այսպիսով, Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի վրա Ադրբեջանը մինչ այժմ արդեն 1,2 մլրդ դոլարից ավելի գումար է ծախսել: Թուրքական կողմի հավաստմամբ` երկաթգծի թուրքական հատվածն ավարտին հասցնելու համար կպահանջվի ծախսել ևս մոտ 500 մլն դոլար:

Հայերեն English

Կոմիտասի և բնության երկխոսությունը՝ COP17-ում. Հայկ Պետրոսյանը համաժողովի մշակութային հատվածում ներկայացավ յուրահատուկ համերգով

Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգային ծրագիրը

ԻՀՊԿ-ն հայտնել է 4 նավի հարվածելու և Հորմուզի նեղուցում ականների վրա 3 նավի պայթելու մասին

Հյուսիսային Կորեան հակազդման նոր միջոցներ կտեղակայի Հարավային Կորեայի հետ սահմանին

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանում կբացվի «Ապագայից հետո» բազմադիսցիպլինար ցուցահանդեսը

Եգիպտոսը կպաշտպանի Սաուդյան Արաբիայի տարածքը, բայց չի հարձակվի Եմենի վրա. Աս-Սիսի

Փաշինյանը չի բացառում նոր Սահմանադրության ընդունման գործընթացի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը

Ինդոնեզիայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել

Տեղի կունենա Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության մրցույթ

Կենսաբազմազանության պահպանությունը կարող է նպաստել նաև մարդկանց բարեկեցությանը և համայնքների զարգացմանը. Աստրիդ Շոմեյքեր