Արցախյան ազատամարտում որդի կորցրած և վիրավոր ազատամարտիկների 30 երևանաբնակ ընտանիքներ կտոնեն բնակարանամուտը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան ազատամարտում որդի կորցրած և վիրավոր ազատամարտիկների 30 երևանաբնակ ընտանիքներ կտոնեն բնակարանամուտը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 9-ին «Էրեբունի-Երևան 2797» տոնի առիթով նրանց բնակարանի սեփականության վկայականները հանձնեց քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի ծննդյան առթիվ բնակարան ստացողներից է նաև 8 զավակների հայր և ազատամարտիկ Արթուր Փափազյանը, ով երկար տարիներ ընտանիքի հետ բնակվել է մեկ սենյակում:

«Շատ էի սպասում այս բնակարանին: Մեծ որդիս 26 տարեկան է, և այդ տարիների ընթացքում սպասում էի բնակարանին` մինչև այս օրը: Կնոջս և 8 երեխաներիս հետ մինչ այժմ ապրում էինք քսանութ քառակուսի մետրի բնակմակերեսի վրա՝ առանց կոմունալ հարմարությունների: Իսկ հիմա ապրելու ենք նորակառույց շենքի երեքսենյականոց բնակարանում»,- նկատեց Արթուր Փափազյանը:

«Արժանավորները շատ են, և շատ են սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք կարիք ունեն բնակարանի: Բայց մեր հնարավորությունները դեռ սուղ են: Այնուամենայնիվ քաղաքապետարանը աշխատանքներ է տանում մեր կարիքավոր ընտանիքների և արժանավոր մարդկանց համար նոր շենքերի կառուցման հարցում»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը նշեց, որ բնակարան ստացած ազատամարտիկների և զոհված ազատամարտիկների ընտանիքների ցուցակները մշակվել են Պաշտպանության նախարարության հետ համատեղ, և հետագայում քաղաքապետարանը պատրաստվում է նմանատիպ ծրագրեր իրականացնել բնակարանի կարիք ունեցող և զոհված ազատամարտիկների ընտանիքների համար:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով