Արցախ

Արցախի իշխանությունները մեծապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանության անընդհատ բարելավումը

2 րոպեի ընթերցում

Արցախի իշխանությունները մեծապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանության անընդհատ բարելավումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Արցախի վարչապետը ողջունել է Կարեն Անդրեասյանի ցուցաբերած ուշադրությունն Արցախի հանդեպ՝ համոզմունք հայտնելով, որ նրա պարբերական այցերն իրենց պտուղներն են տալու տեսանելի ժամանակահատվածում:

«Արցախի իշխանությունները մեծապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանության անընդհատ բարելավումը հանրապետությունում՝ խրախուսելով թե՛ պետական և թե՛ քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվ մասնակցությունն այդ գործում: Մեր նպատակն է անվտանգության, բարեկեցության և իրավահավասարության հնարավորինս արդյունավետ պայմաններ ապահովել բոլորի համար, որպեսզի հայրենիքը մշտապես քայլի զարգացման ուղով»,- նշել է վարչապետը:

Կարեն Անդրեասյանը ուրախություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արցախի ունեցած նշանակալի ձեռքբերումների առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս մասնակից լինել հետագա հաջողությունների գրանցման գործում: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում