Տնտեսություն

«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 1 մլն 650 հազար դոլարի առքուվաճառք

1 րոպեի ընթերցում

«Նասդաք Արմենիա»-ում կատարվել է 1 մլն 650 հազար դոլարի առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հոկտեմբերի 9-ին կատարվել է 1 մլն 650 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ 474.75 դրամ միջին փոխարժեքով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի առաջարկը կազմել է 475.00 դրամ, իսկ պահանջարկը` 474. 75 դրամ:

Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում գործարքներ չեն կատարվել:

Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.48 դրամ, հոկտեմբորի 2-ին գործարք չի կատարվել, հոկտեմբերի 5-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը եղել է 474.00 դրամ, հոկտեմբերի 6-ին` 471.80 դրամ,իսկհոկտեմբերի 7-ին` 472.00 դրամ: Հոկտեմբերի 8-ին գործարք չի կատարվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում