Հասարակական

Կարեն Անդրեասյանը հանդիպել էԱրցախի վարչապետի հետ

2 րոպեի ընթերցում

Կարեն Անդրեասյանը հանդիպել էԱրցախի վարչապետի հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 9-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, վարչապետը ողջունել է Կարեն Անդրեասյանի ցուցաբերած ուշադրությունն Արցախի հանդեպ՝ համոզմունք հայտնելով, որ նրա պարբերական այցերն իրենց պտուղներն են տալու տեսանելի ժամանակահատվածում:

«Արցախի իշխանությունները մեծապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանության անընդհատ բարելավումը հանրապետությունում՝ խրախուսելով թե՛ պետական և թե՛ քաղաքացիական հասարակության կառույցների ակտիվ մասնակցությունն այդ գործում: Մեր նպատակն է անվտանգության, բարեկեցության և իրավահավասարության հնարավորինս արդյունավետ պայմաններ ապահովել բոլորի համար, որպեսզի հայրենիքը մշտապես քայլի զարգացման ուղով»,- նշել է վարչապետը:

Օմբուդսմենն ուրախություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արցախի ունեցած նշանակալի ձեռքբերումների առթիվ՝ պատրաստակամություն հայտնելով հնարավորինս մասնակից լինել հետագա հաջողությունների գրանցման գործում: Կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում