Աշխարհը հրաժեշտ է տալիս Ադրբեջանի իշխանությանը. «Ազադլըգ»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միանշանակ կարելի է ասել, որ միջազգային հանրությունը հրաժեշտ է տալիս Ադրբեջանի իշխանությանը: Դա են վկայում երկար տարիներ Ադրբեջանի իշխանության հետ բանակցությունների, փոխզիջումներ գտնելու, մեղմ անցման համար ճանապարհներ առաջարկելու մինչ այժմ անարդյունք մնալու հետ կապված միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վերջին հայտարարություններն ու գործողությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել «Ազադլըգ» թերթն իր` «Միջազգային հանրությունը հրաժեշտ է տալիս Ադրբեջանի իշխանությանը» հոդվածում` նշելով, որ Ադրբեջանի իշխանության «քաղաքական թմրամոլության» ցավալի ավարտի ժամանակաշրջանն է:

Թերթը գրում է, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի դիրքորոշումը մեկ անգամ եւս հաստատեց, որ Ադրբեջանի ներկայիս իշխանության մասին անլուրջ կարծիք է ձեւավորվել, նրանց որեւէ պաշտոնական կամ ոչ պաշտոնական պարտավորությունների նկատմամբ հավատը կորել է, եւ որեւէ զիջման կարիք այլեւս չկա:

«Այո, ոչ ոք հույս չի տածում այս իշխանության առողջացման նկատմամբ: Ընդհանրապես, բոլոր վատ արարքների վերջը վատ է լինում: Ինչքան էլ միջազգային կազմակերպություններն ու առաջատար երկրներն աշխատեցին ադրբեջանական իշխանությանը հետ պահել այդ վատ արարքներից , հնարավոր չեղավ: Ինչ սպասում է թմրամոլին, նույն ճակատագիրը սպասում է նաեւ «քաղաքական թմրամոլին»: Ավտորիտարիզմը իշխանությունների «ասեղն» է: Վաղ, թե ուշ նա տալիս է իր «օգուտը», -գրել է «Ազադլըգ»-ը` հավելելով, որ «Ադրբեջանի իշխանությունն այլեւս զգում է իր վերջի մոտենալը»:

Թերթն իր այդ համոզմունքը հիմնավորել է երկու օր առաջ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի արած այն հայտարարությամբ, ըստ որի ԵԽ-ն դադարեցնում է Ադրբեջանի հետ ստեղծված մարդու իրավունքների գծով աշխատանքային խմբում իր մասնակցությունը, եւ որի մասին արդեն հայտնել է ԵԽ Նախարարների խորհրդին:

Հայերեն العربية

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս