Արցախ

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Հայաստանի դիվանագիտական դպրոցի ուսանողներին` դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, անդրադարձել Արցախի դիվանագիտական գործունեության առանձնահատկություններին:

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակությամբ է նշել երկու հայկական պետությունների միջև արտաքին քաղաքական ոլորտում համագործակցության բարձր մակարդակը` ընդգծելով համակարգվածաշխատանքների կարևորությունը` համահայկական նշանակություն ունեցող հարցերի լուծման գործում։

Կարեն Միրզոյանը պատասխանել է նաև ուսանողների բազմաթիվ հարցերին միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում