Արցախ

Տող գյուղում կանցկացնեն Արցախյան գինու երկրորդ փառատոնը

1 րոպեի ընթերցում

Տող գյուղում կանցկացնեն Արցախյան գինու երկրորդ փառատոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության վարչության նախաձեռնությամբ` հոկտեմբերի 17-ին արցախյան մելիքանիստ Տող գյուղում տեղի կունենա Արցախյան գինու երկրորդ փառատոնը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, փառատոնի ընթացքում կներկայացվեն մշակութային եւ համերգային ծրագրեր, կկայանա գինու բարիքների տոնավաճառ, ձեռագործության եւ արվեստի ցուցահանդես եւ վաճառք, հյուրերը կհամտեսեն նաեւ արցախյան խոհանոցի հայտնի ճաշատեսակները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում