Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսում է Արցախի ներգրավմամբ ծրագրեր իրականացնել

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 6-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հեղինակած` «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը» գրքի շնորհանդեսը եւ «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» պաստառների ցուցադրությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ողջունելով ներկաներին` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեությունը թե' 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ թե' Ցեղասպանության թեմայի իրազեկման գործում` այս համատեքստում ընդգծելով Հայկ Դեմոյանի գիտական աշխատությունների նշանակությունը եւ նրա հետեւողական հասարակական գործունեության կարեւորությունը:

Աշոտ Ղուլյանի համոզմամբ, Ղարաբաղի խնդիրը նույնպես ցեղասպանության արդյունք է. թուրքական ոճրագործության ու ագրեսիայի հետեւանքով թուլացած Հայաստանն ի վիճակի չէր պայքարելու Ղարաբաղի համար: «Այսօրվա անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայոց ցեղասպանության պատասխանն է թուրք-ադրբեջանական նկրտումներին»,- նշել է խորհրդարանի նախագահը:

Ներկայացնելով «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը եւ ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության ստեղծման նախապատմությունը եւ աշխատության համառոտ բովանդակությունը` Հայկ Դեմոյանը ընդգծել է, որ դրա հիմքում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերլուծությունն է հայ-­թուրքական հարաբերությունների եւ պանթուրքիզմի արտաքին քաղաքականության տեսանկյունից: Այս առումով հեղինակը կարեւորել է Արցախի Հանրապետության նշանակությունը համայն հայության համար` կոչ անելով յուրաքանչյուր հայի իր ներդրումն ունենալ Արցախի զարգացման գործում:

Խոսելով ապագա ծրագրերի մասին` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշել է, որ առաջիկայում նախատեսում է Արցախի ներգրավմամբ մի շարք լուրջ ծրագրեր իրականացնել:

Այնուհետեւ Հայկ Դեմոյանը միջոցառման մասնակիցներին է ներկայացրել արտասահմանյան մամուլի առաջին էջերին Հայոց ցեղասպանությունը պատկերող պաստառները եւ հանգամանալից բացատրել բովանդակությունը:

Միջոցառմանը ներկա էին ԱԺ պատգամավորներ, արտաքին գործերի, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարները, ԱրՊՀ պրոֆեսորա-դասախոսական եւ ուսանողական կազմի ներկայացուցիչներ:

Հայերեն English

Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ

Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ

Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան