Էրդողանը Ռուսաստանի վերաբերյալ կոշտ հայտարարություններ է արել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ հայտարարություններ է արել Ռուսաստանի կողմից հոկտեմբերի 3-ին թուրքական սահմանը խախտելու դեպքերի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, հայտարարություններն արվել են Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:«350 հազար մարդու սպանողին (խմբ.- նկատի ունի Սիրիայի կառավարությանը) պաշտպանում են Իրանը, Ռուսաստանը: Տեսեք ինչ է անում Ռուսաստանը. խախտել են մեր սահմանը, իրենց համար ռազմաբազա հիմնելու խնդրով են տարված: Ռուսաստանի կողմից մեր օդային սահմանը խախտելու դեպքի առնչությամբ ՆԱՏՕ-ն խիստ վերջնագիր է ներկայացրել: Մենք չենք կարող դա հանդուրժել: Արվում են քայլեր, որոնք մեզ համար անցանկալի են: Թուրքիային սազական չի դրանք ընդունելը, դրանք դեմ են նաև ՆԱՏՕ-ի սկզբունքներին»,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի պատասխանը տրամաբանական է այնքանով, որ այն, ինչ արվում է Թուրքիայի դեմ, համարվում է քայլ ՆԱՏՕ-ի դեմ:Թուրքիայի սահմանների ցանկացած խախտում նշանակում է ՆԱՏՕ-ի սահմանների խախտում:Էրդողանը սպառնացել է` Թուրքիան Ռուսաստանի օդային ուժերի ինքնաթիռներին թույլ չի տա եւս մեկ անգամ խախտել իր օդային տարածքը:«Մեջտեղում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն են: Եթե Ռուսաստանը կորցնի ընկերոջը, շատ բան կկորցնի»,- ասել է Էրդողանը:

Էրդողանը Բելգիա է մեկնել այդ երկրի թուրքական համայնքի հետ հանդիպելու համար` կապված Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ:Բելգիական մամուլն այդ առնչությամբ հայտնել էր, որ Բրյուսելի քաղաքապետարանը հրաժարվել է իր նիստերի դահլիճը տրամադրել թուրքական համայնքի հետ Էրդողանի հանդիպման համար` պատճառաբանելով, որ այն չի նախատեսված նման հանդիպումների համար: Այդ պատճառով թուրքական համայնքի հետ Էրդողանի հանդիպումը տեղափոխվել է Ստրասբուրգ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 5-ին Ռուսաստանին ուղղված կոշտ հայտարարություն էր տարածել՝ կապված հոկտեմբերի 3-ին Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնող ռուսական ինքնաթիռի՝ թուրքական օդային տարածքը խախտելու հետ: «Այս կապակցությամբ Անկարայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է նախարարություն, որտեղ նրան հայտնել ենք մեր կտրուկ բողոքը և պահանջել այսուհետև նման դեպք թույլ չտալ, հակառակ դեպքում հնարավոր ոչ ցանկալի հետևանքների պատասխանատվությունը կկրի Ռուսաստանի Դաշնությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ավելի ուշ ռուսական կողմը հստակեցում մտցրեց իրադրության մեջ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ Ռուսական Су-30 կործանիչը, որը Սիրիայում մասնակցում է «Իսլամական պետության» դեմ գործողություններին, Թուրքիայի օդային տարածքը խախտել է սխալմամբ` ոչ բարվոք եղանակային պայմանների պատճառով:

Այնուհետև տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ հոկտեմբերի 3-ի ներխուժումից զատ ռուսական ինքնաթիռները խախտել են Թուրքիայի օդային սահմանը նաև հոկտեմբերի 4-ին, սակայն այս մասին որևէ պաշտոնական հայտարարություն ռուսական կողմից դեռևս չի արվել:

Խնդրի վերաբերյալ հայտարարություն արեց նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերը՝ ասելով, որ պատահականություն չի համարում ռուսական ինքնաթիռների ներխուժումը Թուրքիայի օդային տարածք:

Հայերեն English

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա

Սարուխանի մշակույթի տանը կայացել է հայկական մշակույթին նվիրված հաշվետու միջոցառում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Լիդիան Արմենիա» ընկերությունը շարունակում է զարգացնել Ամուլսարի հանքին կից իր ենթակառուցվածքները՝ պատրաստելով արհեստավարժ օպերատորներ

Ճամբարակ քաղաքում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 51 ծրագիր է իրականացվել