Տարածաշրջանային

Էրդողանը Բրյուսելում մնացել է վերելակի մեջ

1 րոպեի ընթերցում

Էրդողանը Բրյուսելում մնացել է վերելակի մեջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բրյուսելում անվտանգության աշխատակիցների ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով մնացել է վերելակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, դեպքը տեղի է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ Էրդողանի հանդիպումից հետո:

Էրդողանի և Շուլցի հետ վերելակ են մտել նաև թիկնապահները, ինչի հետևանքով վերելակի դռները չեն փակվել: Դռների փակվելու մի քանի անհաջող փորձերից հետո Էրդողանը թիկնապահներից մեկին է դիմել՝ բարկացած ասելով. «Թող մեկը դուրս գա»: Թուրքիայի նախագահի այս նկատողությունից հետո թիկնապահներից մեկը դուրս է եկել, սակայն վերելակը շարունակել է ազդանշաններ արձակել: Միայն բավական ժամանակ անց վերելակը բնականոն շարունակել է աշխատել:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում