Տարածաշրջանային

Բրյուսելում հրաժարվել են թուրքական համայնքի հետ հանդիպման համար սրահ տրամադրել Էրդողանին

1 րոպեի ընթերցում

Բրյուսելում հրաժարվել են թուրքական    համայնքի հետ հանդիպման համար սրահ տրամադրել Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի քաղաքապետարանը հրաժարվել է իր սրահը տրամադրել տեղի թուրքական համայնքի հետ Թուրքիայի Նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպման համար, որը պետք է անցկացվեր Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով բելգիական L`Echo թերթը, Բրյուսելի քաղաքապետ Յվան Մայերը հարցի առնչությամբ ասել է, որ քաղաքապետարանի սրահը նախատեսված չէ քաղաքական ժողովների անցկացման համար:

Բելգիայի թուրքական համայնքն այդ պատճառով որոշել է Էրդողանի հետ հանդիպումն անցկացնել Ստրասբուրգում:

Թուրքիայի Նախագահը Բելգիա կատարած այցին հանդիպումներ է ծրագրել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի եւ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ:

Բելգիական մամուլը, ինչպես հունիսի 7-ին Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այս անգամ եւս գրել է, որ Էրդողանը զբաղված է Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (ԱԶԿ) օգտին նախընտրական քարոզչությամբ, որպեսզի Բելգիայի թուրքական համայնքի ներկայացուցիչներին համոզի քվեարկել ԱԶԿ-ի օգտին:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում