Փոխարժեքի տատանումները Հայաստանի տնտեսության վրա ունեցել են հնարավորինս մեղմ ազդեցություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա վերջին փոխարժեքի տատանումները և դրամի արժեզրկումը Հայաստանի տնտեսության վրա ունեցել են հնարավորինս մեղմ ազդեցություն: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնական բանկի 2014թ. դրամավարկային քաղաքականության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը՝ պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին: «Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այդ ցնցումների ազդեցությունը մեր տնտեսության վրա եղավ հնարավորինս մեղմ: Այսինքն` այդ ցնցումներն ամբողջական ազդեցություն չունեցան մեր տնտեսության վրա, ինչը կարող էր շատ վտանգավոր լինել: Մենք կարող էինք ունենալ այն իրավիճակը, որ այսօր կա Ռուսաստանում և Ղազախստանում: Այդ երկրներում 15-20 տոկոս գնաճ կա, իսկ առանձին ապրանքների մասով՝ շատ ավելի բարձր: Մեզ հաջողվեց ունենալ ցածր գնաճ, ինչը կանխեց հետագա խնդիրները, որը մեր ճիշտ քաղաքականության և կառավարության հետ սերտ համագործակցության արդյունք էր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Երիցյանը:

Նրա խոսքով` Կենտրոնական բանկն այդ ցնցումը գնահատել է կարճաժամկետ և վստահ է եղել, որ Հայաստանի տնտեսության հիմնարար ցուցանիշները շատ ավելի ուժեղ են, քան, օրինակ, Ռուսաստանի տնտեսության նույն ցուցանիշները, որոնք էականորեն թուլացել են նավթի գների անկման հետ կապված: «Արդյունքում` Հայաստան ներկրվող ապրանքներն սկսել են էժանանալ: Սա նաև թույլ է տվել, որ տարվա վերջին տրանսֆերտների մինչև 50 տոկոս նվազումը մեծ ազդեցություն չունենա փոխարժեքի և ֆինանսական շուկաների կայունության առումով: Այսինքն` դրանց ազդեցությունը տեղափոխվեց ներմուծման առավել դանդաղ տեմպերով աճին կամ նվազմանը, որով հավասարակշռվեց մեր ընթացիկ հաշիվը: Այդ պարագայում մենք կարողացել ենք և' արտահանման, և' տնտեսական որոշակի աճ ապահովել»,- հայտնեց Երիցյանը:

Հաշվի առնելով տարածաշրջանում առկա զարգացումները՝ նա դրական է գնահատում տնտեսական ակտիվության մակարդակը, որը հնարավորություն կտա վերականգնել տնտեսության երկարաժամկետ ներուժը և ունենալ երկարաժամկետ կամ միջինժամկետ կայուն տնտեսական աճ:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում