Տարածաշրջանային

Ադրբեջանցի ռեկտորը ձերբակալվել է Գերմանիայում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի ռեկտորը ձերբակալվել է Գերմանիայում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինտերպոլի աշխատակիցների կողմից Գերմանիայում ձերբակալվել է Ադրբեջանի «Թեֆեքյուր» համալսարանի Կիեւի մասնաճյուղի նախկին ռեկտոր, գերմանական Թրիր քաղաքում գործող azereurotimes.wordpress.com կայքի ադրբեջանցի հիմնադիր Ռիյադ Ալիեւը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով criminal.az կայքը, Ռիյադ Ալիեւը տարվել է Նյուրնբերգի հետաքննչական մեկուսարան:

Ռիյադ Ալիեւը 2015 թվականի մայիսի 5-ից գտնվում է Ինտերպոլի գծով որոնման մեջ:

Համալսարանի ղեկավարության դիմումի համաձայն Բաքվի Յասամալի շրջանային դատարանը 2014 թվականի նոյեմբերի 24-ին Ռիյադ Ալիեւի նկատմամբ դատական գործ էր հարուցել համալսարանի ղեկավարների, որոշ պաշտոնատար անձանց հասցեին զրպարտություններ անելու համար: Ռիյադ Ալիեւը խուսափել է դատարանի կանչերից եւ փախել արտասահման:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում