Ցեղասպանությունը ճանաչած Դիրաբեքիրի քաղաքապետի դեմ դատական գործ է հարուցվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դիարբեքիրի քաղաքապետ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած Գյուլթան Քըշանաքի դեմ մինչև 5 տարվա ազատազրկման պահանջով դատական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:Դատական հայցի պատճառը մարտի 8-ին` Կանանց օրվան նվիրված երթի ժամանակ նրա ելույթն է, որտեղ Քըշանաքն ասել էր, որ «Քուրդիստանում քայլ առ քայլ սկսվել է կանանց հեղաշրջում»:

Դիարբեքիրի առաջին կին քաղաքապետ Գյուլթեն Քըշանաքը բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություններով: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը քաղաքապետն ասել էր. «Մենք երբեք չենք մոռանա դա։ Տեղի ունեցած այդ ողբերգությունը, այդ կոտորածը, այդ ցեղասպանությունը մերս սրտի խորքում զգում ենք։ Չենք ուզում այդ ողբերգության հետ շարունակենք մեր ճանապարհը, արդեն ժամանակն է, որ մեր վերքերը ապաքինվեն։ Մենք պետք է կարողանանք հաջողության հասնել, որ առերեսվենք իրականության հետ։ Մենք դատապարտում են տեղի ունեցած ցեղասպանությունը»:

Հայերեն العربية Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս