Տարածաշրջանային

Թուրքիայի քրդական կուսակցությունը Ցեղասպանությունները ճանաչելու խոստում է տվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի քրդական կուսակցությունը Ցեղասպանությունները ճանաչելու խոստում է տվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական քարոզարշավի շրջանակում խոստացել է ընտրվելու դեպքում ճանաչել Ցեղասպանությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haber7 լրատվականը, այս մասին Անկարայի «Հիլթոն» հյուրանոցում կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշի հետ համատեղ հանդիպմանը ներկաներին հայտնել է ԺԴԿ համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը:

«Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը համապատասխան աշխատանքներ կտանի պատմության ընթացքում տարբեր ժողովուրդների դեմ իրականացված ցեղասպանությունների և կոտորածների դիմաց պետության անունից ներողություն խնդրելու համար»,- ասել է Յուքսեքդաղը, ինչին ի պատասխան սրահում բոլորը սկսել են ծափահարել:

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին` նա նշել է. «Հայաստանի նկատմամբ իրականացվող տնտեսական էմբարգոն վերացնելով` կզարգացնենք անհրաժեշտ տնտեսական, քաղաքական և դիվանագիտական հարաբերություններն ու հայ ժողովրդի հետ բարեկամության կամուրջներ կհաստատենք»:

Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 1-ին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում