ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 2-ին` ժամը 08.28-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 03.24-ին ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5.3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևանի սահմանին` Քաջարանից 20 կմ հեռավորության վրա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.260և արևելյան երկայնության 45.970(Նախիջևանի ԻՀ): Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Քաջարան քաղաքում: