Ազնավուրի հովանու ներքո Լեգրանը և այլ արտիստներ կերգեն ի հիշատակ ցեղասպանությունների զոհերի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրի հովանու ներքո փարիզյան «Ֆոլի-Բերժեր» հայտնի սրահում կանցկացվի Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հատուկ համերգ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ազնավուրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը, հոկտեմբերի 12-ին անցկացվելիք միջոցառումը կրում է «Դու` իմ եղբայր» («Toi mon frère») խորագիրը: Իրադարձությանը կմասնակցեն լեգենդար կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանը, դաշնակահար, երգիչ Ժիլբեր Մոնտանյը, շանսոնյե Էնրիկո Մասիասը, կոմպոզիտոր, երաժիշտ, պրոդյուսեր Անդրե Մանուկյանը, դուդուկահար Լևոն Մինասյանը և այլք:

Միջոցառման պաշտոնական կայքը` toimonfrere.com-ը, ներկայացնելով համերգը, մեջբերում է Հիտլերի`1939 թվականի ասածը`«Ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանությունը»:

«Սա այն ժամանակաշրջանն էր, երբ Հիտլերը պատրաստում էր ցեղասպանություն իրագործել մեկ այլ ժողովրդի` հրեաների նկատմամբ: 1915 թվականի սարսափը կրկնվեց և տեղի ունեցավ աշխարհի այլ ծայրերում` այլ ժողովուրդների հետ: Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց արտիստներ, ովքեր ունեն կամ չունեն ֆրանսիական, հրեական, հայկական ծագում, հավաքվել են ոգեկոչելու Հայոց ցեղասպանության տարելիցը և Հոլոքոստը: Նրանք երգելու են ի հիշատակ ցեղասպանությունների բոլոր զոհերի»,-նշված է միջոցառման կայքում:

toimonfrere.com-ը հավելում է, որ ֆրանսիացի արտիստները կոչ կանեն չմոռանալ դեպքերը և թույլ չտալ, որ մեկ այլ ցեղասպանություն պատահի:

Հայերեն العربية English Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ

ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը

ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին

Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան

Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին

ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին

Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու մի քանի ծրագիր