Հարություն Խաչատրյանի ֆիլմերը ցուցադրվել են Բաթումի հեղինակային կինոյի միջազգային կինոփառատոնում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումի հեղինակային կինոյի 10-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվել է կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված հետահայաց ցուցադրություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի գրասենյակից, փառատոնն անցկացվել է սեպտեմբերի 13-20-ը: Ցուցադրվել են ռեժիսորի «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վավերագրողը» և «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմերը: Փառատոնի շրջանակներում Հարություն Խաչատրյանը հանդես է եկել վարպետության դասով և ուսանողների ու փառատոնի հյուրերի համար խոսելէ ժամանակակից վավերագրական կինոյի լեզվամտածողության առանձնահատկությունների մասին: Փառատոնի պաշտոնական փակման արարողության ժամանակ Հարություն Խաչատրյանը և Չիկագոյի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, արվեստի համադրող Քրիստոֆեր Կամիշևն արժանացել են փառատոնի հատուկ մրցանակին՝ համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի համար:

Հայերեն English

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը