Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը Բոստոնում կմասնակցի Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը վստահ է`ամեն գործիք կարծես վառ անհատականություն է`մարդու նման: Երիտասարդ երաժշտի խոսքով` գործիքով նվագելու համար դաշնակահարը պետք է «թափանցիկ» լինի: «Արմենպրես»-ը զրուցել է Նարե Արղամանյանի հետ գործիքի, ծրագրերի, Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված համերգների և այլ հարցերի շուրջ:

Ոչ մի դաշնակահար չպետք է ասի`գործիքը վատն է…

Դաշնակահարը պետք է հաշտվի յուրաքանչյուր գործիքի հետ:Անկախ նրանից`լավն է գործիքը, թե վատը: Կարծում եմ, որ ոչ մի դաշնակահար չպետք է ասի, որ գործիքը վատն է, որովհետև շատ հեշտ է մեղքը գցել գործիքի վրա: Դաշնակահարը պետք է փորձի իր մտքերն ու ապրումները վերարտադրել գործիքի միջոցով:

Դաշնամուր նվագելն ինքնարտահայտվելու միջոց է: Սպիտակ ու սև ստեղները մտքերի, ապրումների, գույների մի ծածկ են: Սև ու սպիտակ ստեղներն իրենց մեջ շատ ավելի գույներ են պարունակում, քան մարդը կարծում է:

Դաշնակահարուհին`Հայաստանում նվագելու մասին

Հայաստանում նվագելիս ինչ-որ հուզմունք կա, կարոտ, սպասում: Այս ամենը գումարվում է:

Հասմիկ Պապյանի հետ ձայնագրվող սկավառակն ընթացքի մեջ է

Չգիտենք`թե երբ այն կիրագործենք, որովհետև երկուսս էլ շատ զբաղված ենք: Բայց այն կլինի հայկական ստեղծագործություններից բաղկացած CD:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Այս տարի բավական համերգներ եմ նվագել`նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հոկտեմբերի 18-ին նվագելու եմ Բոստոնում`ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Ցեղասպանության տարելիցին նվիրված համերգ է. կկատարեմ Շոստակովիչի առաջին կոնցերտը, երկրորդ մասում կհնչի Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը: Մաեստրոն ինքն էլ լինելու է այդ համերգին: Դեկտեմբերին էլ ծրագրված է մեկ համերգ Գերմանիայում, կկատարեմ Ռավելի կոնցերտը:

Ձայնասկավառակ`բիսերից

Իմ բոլոր բիսերից կազմված ձայնասկավառակ եմ պատրաստում: Հիմնականում իմ համերգների վերջում ես 3-4 բիս եմ կատարում: Որոշեցի մի ձայնասկավառակ թողարկել, այնտեղ կլինեն նաև վերջին տարվա իմ մշակումները:

Դաշնակահարուհի Նարե Արղամանյանը ծնվել է 1989 թվականին և սկսել դաշնամուր նվագել 5 տարեկանից: Սովորել է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 2004 թվականին 15 տարեկանում դարձել է Վիեննայի երաժշտության և արվեստների համալսարանի ամենաերիտասարդ սաներից մեկը: Հանդես է եկել բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ, մի շարք մրցույթների դափնեկիր է:

Նյութը`Ռոզա Գրիգորյանի

Հայերեն English

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց