Տարածաշրջանային

Դավութօղլուն Նյու Յորքում հակահայկական քարոզչություն է իրականացրել

2 րոպեի ընթերցում

Դավութօղլուն Նյու Յորքում հակահայկական քարոզչություն է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով այս օրերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում է, հանդիպում է ունեցել տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ: Waldorf Astoria հյուրանոց ունեցած ելույթի ժամանակ Դավութօղլուն զերծ չի մնացել հակահայկական քարոզչություն իրականացնելուց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Դավութօղլուն շնորհակալություն է հայտնել բոլոր այն թուրքերին, ովքեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը` ապրիլի 24-ին «ցեղասպանությունը ժխտող հանրահավաքներ են անցկացրել»:

Թուրքիայի վարչապետը, խոսքն ուղղելով ներկաներին, նշել է, որ նրանք բոլորն էլ լավատեղյակ են այն «ջանքերից, որոնք գործադրվում են Թուրքիային վատաբանելու համար»: Նա հորդորել է «գլուխը բարձր շարունակել Թուրքիայի պաշտպանության համար պայքարը հայկական, հրեական, հունական լոբբիստական կազմակերպությունների դեմ»:

Հանդիպման վերջում նա չի մոռացել նոյեմբերի 1-ին կայանալիք թուրքական խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին` հորդորելով, որ անկախ նախընտրած կուսակցություն ունենալուց քվեարկեն «հանուն Թուրքիայի խաղաղության, կայունության և գալիք սերունդների պայծառ ապագայի»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում