Տարածաշրջանային

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է երեք զոհի մասին

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է երեք զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել է խոստովանել իր իսկ հրահրած ագրեսիայի համարժեք պատասխանի արդյունքում ունեցած մարտական կորուստների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Արբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ սեպտեմբերի 27-ի գիշերը և սեպտեմբերի 28-ի առավոտյան իրականացված գործողություների հետևանքով շփման գծում զոհվել է ադրբեջանական բանակի 3 զինծառայող` Վելիև Ռաուֆ Ֆահրեդինօղլուն, Ահմեդզադե Նեման Իսֆենդիյարօղլուն և Մուստաֆազադե Զոհրաբ Նամիգօղլուն:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում սեպտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (41 արկ), 82 (100 արկ) և 120 մմ-ոց (8 արկ) ականանետերից ու ՌՊԳ-7 (2 արկ) և ՀԱՆ-17 (3 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ վերոնշված զինատեսակներից բացի, հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք (24 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ գործողությունները լռեցվել են:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում