Սոչիում ռուս հոգևորականն անարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի Լազարևսկի շրջանի եկեղեցու վանահայր Լազարը անսթափ վիճակում վիրավորել է հայ ժողովրդին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս դեպքի վերաբերյալ իր վրդովմունքն է արտահայտել Սոչիի քաղաքային «Ժողովրդական հիշողություն» կազմակերպությունը, որի հայտարարությունը հրապարակել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ին վանահայր Լազարն ոգելից խմիչքի ազդեցության ներքո, իր սեղանակիցների հետ միասին Լազարևսկի շրջանի ԳոսՍորտՈւչաստոկ ավանում ծեծի է ենթարկել ազգությամբ ռուս մի բնակչի, և երբ տուժողին փորձել է պաշտպանել նրա հայազգի ընկերը, քահանան սկսել է հայհոյանքներ հնչեցնել հայ ժողովրդի հասցեին և անարգել է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Միջադեպը նկարահանված է բջջային հեռախոսով` բազմաթիվ ականատեսների ներկայությամբ:

«Համոզված ենք, որ այդ վանահայրը կրելու է ռուսաստանյան օրենսդրությամբ նախատեսված իր արժանի պատիժը: Սակայն, ինչպե՞ս է նա պատասխան տալու հայ ժողովրդի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար»,- հռետորական հարց է տալիս «Ժողովրդական հիշողություն» կազմակերպությունը` անհրաժեշտ համարելովքննարկման առարկա դարձնելվերը նշված քահանայի՝ հոգևորականի կոչմանն անհարիր գործողություններն ինչպես հայկական հասարակական կազմակերպություններում և Ռուսաստանի հայերի միությունում, այնպես էլ Ռուս ուղղափառ եկեղեցում:

Հոգևորականի գործողություններից տուժած 20-ամյա երիտասարդը տեղի ունեցածի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել տեղի ոստիկանություն:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին