Չերչիլի գրպանի ժամացույցը վաճառել են 700 հազար եվրոյով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի գրպանի ժամացույցը վաճառվել Է Լոնդոնում Sotheby's-ի աճուրդում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Business Standard-ին:

Հրատարակության տվյալներով՝ աքսեսուարի վերջնական արժեքն ութ անգամ գերազանցել Է սպասվող արժեքը եւ կազմել Է ավելի քան 700 հազար եվրո: Ժամացույցի նոր տիրոջ անունը չի նշվում:

Ժամացույցը պատրաստված Է ոսկուց, թվահարթակի վրա պատկերված Է Սբ. Գեորգին, որը նիզակով խոցում Է օձին:

Աքսեսուարը պատրաստվել Է շվեյցարական Agassiz and Co ֆիրմայի կողմից: Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակից հետո դաշնակից երկրների ղեկավարներից յուրաքանչյուրն ստացել Է մեկական օրինակ, նշում Է Blouinartinfo-ն: Օրինակ ԱՄՆ-ի նախագահ Հարի Թրումենի ժամացույցը զարդարված Էր ազատության արձանով եւ ձիթենու ճյուղով, ֆրանսիացի գեներալ Շառլ դը Գոլինին նվիրել են Ժաննա դ՛ Արկի պատկերով ժամացույց, իսկ խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինին՝ հնգաթեւ աստղով ժամացույց:

Ինչպես նշել են Sotheby's-ում, աճուրդները նվիրված Էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակին եւ Չերչիլի մահվան տարելիցին: Աճուրդի տան ներկայացուցիչների կարծիքով՝ նրա ժամացույցը արիության խորհրդանիշ Է:

Հայերեն English Русский

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի