Մշակույթ

Մոնրեալում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

1 րոպեի ընթերցում

Մոնրեալում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմակերպմամբ, Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և Կանադայում ՀՀ դեսպանի պատվո նախագահությամբ սեպտեմբերի 20-ին Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի դահլիճում տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ, որտեղ հնչել է հանրահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկու «Սաղմոս 3»-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված և հատուկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ գրված «Սաղմոս 3»-ը ներկայացվել է մի շարք երկրների բեմերում:

1000-հոգանոց լեփ-լեցուն դահլիճը մեծ խանդավառությամբ է ունկնդրել մաեստրո Պենդերեցկու խմբավարմամբ կանադական պրեմիերան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում