Արցախ

ԼՂԳ ԱԳՆ-ում ընդունել են ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարին

1 րոպեի ընթերցում

ԼՂԳ ԱԳՆ-ում ընդունել են ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Թոմաս Հալյեին, ով ավարտում է իր առաքելությունն Արցախում։

Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, Արմինե Ալեքսանյանը շնորհակալություն է հայտնել Թոմաս Հալյեյին իր պաշտոնավարման ընթացքում Արցախում իրականացված ծրագրերի համար: Կողմերը կարևորել են ԿԽՄԿ և ԼՂՀ համապատասխան կառույցների միջև համագործակցության առկա մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում