Life

Արհեստական ինտելեկտի համակարգը մաթեմատիկայի համալսարանական քննությունն Է հանձնել

1 րոպեի ընթերցում

Արհեստական ինտելեկտի համակարգը մաթեմատիկայի համալսարանական քննությունն Է հանձնել

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքի գիտնականներն ստեղծել են արհեստական ինտելեկտի համակարգ, որը կարող Է լուծել երկրաչափության խնդիրներ SAT Reasoning Test-ից՝ ստանարտացված թեստից Միացյալ Նահանգների բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության համար: Իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են ցանցում, ինչպես նաեւ ներկայացրել են Լիսաբոնում (Պորտուգալիա) բնական լեզվի մշակման Էմպիրիկ մեթոդներին նվիրված խորհրդաժողովում: Դրանց մասին հակիրճ հաղորդվում Է Վաշինգոանի համալսարանի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գիտնականների ստեղծած համակարգն ստացել Է GeoS անվանումը: Այն օգտագործում Է համակարգչային տեսողությունը երկրաչափական դիագրամների բացատրության եւ բնական լեզվի մշակումը խնդիրների ձեւակերպման ընթերցման եւ հետագա ընկալման համար: Մաթեմատիկայի քննության ժամանակ SAT Reasoning Test համակարգչային համակարգը կհավաքի 800 բալից 500-ը, ինչը ԱՄՆ-ում համապատասխանում Է 2015 թվականի միջին բալին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում