ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Skype հանրաճանաչ ծառայության մշակողների խումբը լիովին վերացրել Է ծագած խնդիրը եւ հայտնել, որ օգտատերերին մատչելի են մեսենջերի բոլոր ծառայությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք ուրախ ենք հաղորդելու, որ Skype-ի ծառայությունները լիովին վերականգված են: Շնորհակալություն ձեզ բոլորիդ համբերության համար»,- գրված Է Twitter-ի մեսենջերի Էջում:
Խնդիրներն սկսվել են սեպտեմբերի 21-ին Երեւանի ժամանակով կեսօրից հետո: Skype-ի օգտատերերը դրա անհասանելիության կապակցությամբ գանգատվել են գրեթե ամբողջ աշխարհում: Օգտատերերը չեն կարողացել փոխել իրենց ստատուսը եւ կապվել կոնտակտների հետ, նաեւ շատերը չեն կարողացել դուրս գալ մեսենջեր: Ծառայությունն անմատչելի Է մնացել ավելի քան տասը ժամ:
Ծառայության գրանցված օգտատերերի թիվը գերազանցում Է 500 միլիոնը, իսկ դրա ամսական լսարանը հասնում Է 170 միլիոնի:
2011 թվականին Microsoft կորպորացիան Skype-ը ձեռք Է բերել 8,5 միլիարդ դոլարով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: