Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/33. Համաստեղ, Ահմեդ Ումիթ

2 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/33. Համաստեղ, Ահմեդ Ումիթ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Համաստեղ, Պատմվածքներ

«Էդիթ Պրինտ»-ի «Իմ գրադարանը» շարքի նոր գիրքը ներկայացնում է Համաստեղի (Համբարձում Կելենյան) պատմվածքները, որոնք վերցված են նրա «Գյուղը» և «Անձրև» ժողովածուից: Գրքի նախաբանը Համաստեղի «Հայաստանի լեռներու սրնգահարը» (1989) գրքի Գեղամ Սևանի առաջաբանից մի հատված է:

Ժամանակակից գրականություն

Ահմեդ Ումիթ ,«Ստամբուլի հուշը»

«Ստամբուլի հուշը» վեպը, գրված լինելով դետեկտիվ վեպի դասական բոլոր կանոններով, բարձրացնում է մշակութային կարևորագույն հարցեր: Պատմությունն ու ներկան ներդաշնակորեն ապրում են կողոք կողքի, և պատժվում են բոլոր նանք, ովքեր խախտում են այդ ներդաշնակությունը: Սա վեպ է պաշտելի քաղաքի, սիրո, ընկերության և այդ ամենն անխաթար պահելու ողբերգական ձգտումների մասին: Թարգմանությունը` Արփի Աթաբեկյանի: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում