Արցախ

Բակո Սահակյանը մասնակցել է Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացման

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը մասնակցել է Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացման

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին Շուշի քաղաքում մասնակցել է Եզնիկ Մոզյանի անվան արհեստագործական ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ նման հաստատությունը չափազանց պահանջված է Արցախի համար, եւ նրա գործունեությունը հնարավորություն կտա պատրաստել որակյալ մասնագետներ՝ միաժամանակ կրթության այս բնագավառում մշտապես հաղորդակից լինելով եվրոպական առաջատար փորձին:

Միջոցառմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ եւ պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից եւ սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում