Արցախ

ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը Դենվերում ելույթ է ունեցել «Կոլորադո, մենք շնորհակալ ենք» միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցիչը Դենվերում ելույթ է ունեցել «Կոլորադո, մենք շնորհակալ ենք» միջոցառմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ումԼեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթէունեցելԴենվեր քաղաքում` «Կոլորադոյի հայերը» կազմակերպության ու Հայ Դատի ԱՄՆ Արևմտյան ափի գրասենյակի համատեղ կազմակերպած «Կոլորադո, մենք շնորհակալ ենք» խորագրով միջոցառմանը, որը նվիրված է եղել Կոլորադո նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառմանը մասնակցել են Կոլորադո նահանգի օրենսդիրներ, ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի անդամներ:

Իր ելույթում Ռ. Ավետիսյանն անդրադարձել է ԼՂՀ պետականության ձևավորման պատմական և իրավական հիմքերին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման փուլերին:

Արցախի ներկայացուցիչը ընդգծել է Հայրենիքի և Սփյուռքի միասնականության կարևորությունը և շնորհակալություն հայտնել Կոլորադո նահանգի օրենսդիրներին ու հայկական կազմակերպություններին՝Արցախի շահերը պաշտպանելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում