Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 3/30. «Սերը Մոսկվայում» վեպը վերադարձել է վարկանիշային աղյուսակ

6 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 3/30. «Սերը Մոսկվայում» վեպը վերադարձել է վարկանիշային աղյուսակ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում էԱնտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը»ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

ԳրիգորՆարեկացու` «ՄՀՄ», «Մուղնի» հրատարակչությունների լույս ընծայած«Մատյան ոբերգության»ժողովածուն երկրորդն է:

ԷդգարՀարությունյանի«Նվիրվելուարվեստըկամձոնվարդին»ժողովածուն երրորդ հորիզոնականում է:

Չորրորդ հորիզոնականում էՀերման Հեսսեի«Տափաստանի գայլը»ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը:

Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսորԱնրիՎեռնոյիինքնակենսագրական«Մայրիկ»գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:

ԳաբրիելԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը վեցերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

Փորձառու օրենսդիր եւ քաղաքական գործիչ, երջանկահիշատակՎահանՀովհաննիսյաննընթերցողի դատին էր հանձնել իր առաջին գրական ստեղծագործությունը` պատմական ինտելեկտուալ դետեկտիվի ժանրում:«Մանդիլիոն»գիրքն այսշաբաթ յոթերորդ հորիզոնականում է: Գրքում գործողություններն ընթանում են լայն պատմական հենքի վրա, որը ներառում է տարբեր դարաշրջաններ: «Մանդիլիոն» գրքի համար «Տարվա բեսթսելեր» մրցանակաբաշխության ընթացքում երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը հատուկ մրցանակ է ստացել:

Գաբրիել ԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը, ութերորդն է: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

ՎահրամՄարտիրոսյանի«ՍերըՄոսկվայում»վեպը իններորդ հորիզոնականում է: Մարտիրոսյանի վեպի վերնագրի երանգը հուշում է, որը ամենաանհավանական արկածն է, որ կարող է պատահել Մոսկվայում, բայց այն իսկապես սիրո պատմություն է: Վեպի հերոսները սիրահարվում են և երջանիկ են միասին, ասես անկշռելիության թաղանթում, մինչև այն ճեղքում ու ներս է թափանցում իրականությունը՝ երեկ աշխարհակալ-միաձույլ, այսօր ազգային հակասություններից, սոցիալական անարդարությունից ու բռնություններից ծվատվող մեգապոլիսը:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում էՋորջՕրուելի«1984»վեպը: Այն ընդգրկված է«Անտարես» հրատարակչության«Արգելված գրքեր»մատենաշարում: Գիրքը մինչև օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23 ): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Էդիթ Պրինտ 21/8
2 0

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ոբերգության»

ՄՀՄ/Մուղնի 14/8
3 0

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 11
4 +3

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը»

Անտարես 8
5 *

Անրի Վեռնոյ

«Մայրիկ»

Առ Էդիթ 7
6 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 7
7 *

Վահան Հովհաննիսյան

«Մանդիլիոն»

Անտարես 6
8 *

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 5
9 *

Վահրամ Մարտիրոսյան

«Սերը Մոսկվայում»

Անտարես 6
10 0

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 6

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում