Արցախ

Բակո Սահակյանը ֆիզիկական կուլտուրայի զարգացումը համարում է Արցախի առաջընթացի կարեւոր ուղղություններից մեկը

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը ֆիզիկական կուլտուրայի զարգացումը համարում է Արցախի առաջընթացի կարեւոր ուղղություններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել Ֆիզկուլտուրնիկի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը նշել է, որ ֆիզիկական կուլտուրայի զարգացումը երկրի առաջընթացի կարեւոր ուղղություններից մեկն է, եւ այդ ոլորտին վերաբերող հարցերը մշտապես կլինեն պետության ուշադրության կենտրոնում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում