Life

Ավստրալիայում փոկը «զբոսնել Է» սապատավոր կետին հեծած

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայում փոկը «զբոսնել Է» սապատավոր կետին հեծած

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խաղաղօվկիանոսյան ափին փոկը կարողացել Է «զբոսնել» սապատավոր կետին հեծած: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին, կենդանիներին նկարել Է լուսանկարիչ Ռոբին Մալքոլմը:

Նա պատմել Է, որ սեպտեմբերի 12-ին ուղեւորվել Էր օվկիանոսի ափ, որպեսզի նկարահանի տարբեր կենդանիների, որոնք բնակվում են Խաղաղ օվկիանոսում ու նրա ափերի մոտ: Նոր Հարավային Ուելսում նա լուսանկարել Է դելֆինների, թռչունների եւ տարբեր ձկների: Սակայն կետին հեծած փոկի կադրը Ռոբինը հայտնաբերել Է միայն տանը:

Փորձագետ Ջեֆ Ռոսը նշել Է, որ նման բան բավականին հազվադեպ Է պատահում:

Լուսանկարը` Ռոբին Մալքոլմի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում