Life

Burger King-ը Սաուդյան Արաբիայում կանաչ բուրգերներ կառաջարկի այցելուներին

2 րոպեի ընթերցում

Burger King-ը Սաուդյան Արաբիայում կանաչ բուրգերներ կառաջարկի այցելուներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Burger King արագ սննդի ցանցի՝ Սաուդյան Արաբիայում գտնվող ռեստորանները կանաչ բուրգերներ կառաջարկեն իրենց հաճախորդներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Instagram-ում ֆասթֆուդի պաշտոնական Էջում:

Նոր կերակրատեսակի թողարկումը նվիրված Է թագավորության հիմնադրման 83-րդ տարեդարձի տոնակատարությանը, որը կկայանա սեպտեմբերի 23-ին:

Ուշագրավ Է, որ նոր բուրգերում կանաչ կլինեն միայն բուլկիները, սալաթը եւ վարունգը: Ոչ միսը, ոչ Էլ մյուս բաղադրամասերը չեն ներկվելու:

Սա արդեն առաջին անգամը չԷ, երբ ֆասթֆուդի ցանցերն իրենց հաճախորդներին առաջարկում են արտասովոր գույնով ներկված կերակրատեսակներ: Օրինակ, հունիսին ճապոնական Burger King-ը սկսեց երկու տեսակի կարմիր բուրգերների վաճառքը: Մեկ տարի առաջ ընկերությունը թողարկեց երկու տեսակի սեւ բուրգերներ: 2015 թվականի օգոստոսին չինական KFC-ն իր հաճախորդներին առաջարկել Է վարդագույն եւ սեւ գույների բուրգերներ:

Կանաչ գույնը համարվում Է Սաուդյան Արաբիայի խորհրդանիշներից մեկը: Օրինակ, երկրի դրոշը իրենից ներկայացնում Է ուղղանկյուն կանաչ պաստառ: Գույնի այս ընտրությունը պատահական չԷ. իսլամում կանաչը համարվում Է դրախտի այգիների, երիտասարդության եւ առատության խորհրդանիշ:

Լուսանկարը` Instagram

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում