Life

Guerlain-ը բուրմունք Է ստեղծել ի պատիվ Մեծ թատրոնի «Կարմենի»

1 րոպեի ընթերցում

Guerlain-ը բուրմունք Է ստեղծել ի պատիվ Մեծ թատրոնի «Կարմենի»

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Guerlain օծանելիքի տունը թողարկել Է նոր բուրմունք՝ Carmen Le Bolshoi-ը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անել ով Nstperfume-ին: Օծանելիքի թողակումը նվիրված Է Մեծ թատրոնի նոր սեզոնին եւ ոգեշնչված Է «Կարմեն» օպերայով:

Բուրմունքի մեջ կան հասմիկի, մայրու, ցիտրուսի եւ մուշկի բույրերի նրբերանգներ: Օծանելիքը վաճառքի կհանվի հոկտեմբերին, 60 միլիլիտր ծավալով սրվակն արժե շուրջ 340 դոլար:

Guerlain-ն առաջին անգամը չԷ, որ թողարկում Է Մեծ թատրոնի հետ կապված օծանելիքներ: Օրինակ՝ 2014 թվականին սեզոնը բացվել Է «Կարապի լիճը» բալետով, հենց այդ ժամանակ Էլ ներկայացվել Է Black Swan օծանելիքը: Ավելի վաղ օծանելիքի տունը թողարկել Է La Traviata օծանելիքն ի պատիվ Ջուզեպե Վերդիի համանուն օպերայի:

Guerlain-ն աշխարհում օծանելիքի հնագույն տներից մեկն Է, որը հիմնվել Է 1828 թվականին Պիեռ Ֆրանսուա Պասկալ Գեռլենի կողմից: 1994 թվականից առեւտրանիշի օգտագործման իրավունքները պատկանում են LVMH կորպորացիային:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում