Life

Sotheby's-ն աճուրդի Է հանել 35-55 մլն դոլար արժողությամբ «Երկնագույն լուսին» ադամանդը

1 րոպեի ընթերցում

Sotheby's-ն աճուրդի Է հանել 35-55 մլն դոլար արժողությամբ «Երկնագույն լուսին» ադամանդը

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sotheby's-ն աճուրդի Է հանել հազվագյուտ երկնագույն ադամանդ՝ 35-ից մինչեւ 55 մլն դոլար գնահատիչ արժեքով: Ինչպես լրագրողներին հայտնել Է թանկարժեք իրերի աճուրդի տան միջազգային ստորաբաժանման նախագահ Դեւիդ Բենեթը, խոսքը 12,03 կարատ քաշով քարի մասին Է, որի երանգը Ամերիկայի գեմոլոգիական ինստիտուտի (GIA) փորձագետները գնահատել են որպես «վառ երեւակայական երկնագույն», ինչը գույնի բարձրագույն գնահատականն Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Blue moon («Երկնագույն լուսին») անվանմամբ ադամանդը, որը նոյեմբերի 11-ին կառաջարկվի Ժնեւի աճուրդում, GIA-ի կողմից բնութագրվել Է որպես «մաքուր» (Internally Flawless): Այդ կատեգորիային են պատկանում աշխարհում ամենաթանկ ադամանդներից մի քանիսը, որոնց ներքին անկատարությունները նկատելի չեն նույնիսկ տասնապատիկ մեծացնող խոշորացույցով: Նախքան Շվեյցարիա հասնելը, ադամանդը կցուցադրվի Հոնկոնգում, Լոնդոնում եւ Նյու Յորքում:

Լուսանկարը` AP

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում