ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահի նստավայրում շարունակվում են խորհրդակցությունները սահմանադրական բարեփոխումների շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այդ գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ներկայացուցիչներ Հակոբ Ավետիքյանի, Արմեն Մանվելյանի, Կարեն Կակոյանի, Սուրեն Սարգսյանի, Վարազդատ Ավոյանի և Սեյրան Ղարիբյանի հետ: