Տարածաշրջանային

Թուրքիայում ԱՄՆ դեսպանն այցելել է հարձակման ենթարկված թուրքական պարբերականի խմբագրատուն

2 րոպեի ընթերցում

Թուրքիայում ԱՄՆ դեսպանն այցելել է հարձակման ենթարկված թուրքական պարբերականի խմբագրատուն

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսն այցելել է թուրք ազգայնականների կողմից 10 օրվա մեջ երկու անգամ հարձակման ենթարկված թուրքական «Հուրիեթ» պարբերականի խմբագրություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Հուրիեթ»-ը, դիվանագետը խմբագրության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ մամուլի ազատությունը ժողովրդավարական հասարակությունների կարևորագույն տարրերից մեկն է:

«Ես այստեղ եմ, որ ցույց տամ, թե որքան կարևոր է մամուլի ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունում»,- նշել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) համակիրները սեպտեմբերի 6-ինառաջին հարձակումն էին գործել երկրում հայտնի «Հուրիեթ» պարբերականի խմբագրության վրա: Հարձակման պատճառը հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ Նախագահ Ռեջեփ ԹայիփԷրդողանի արած մեկնաբանությունների հրապարակումն է «Հուրիեթ»-ում, ինչը, ԱԶԿ-ի կողմնակիցների կարծիքով, ներկայացվել է խեղաթյուրված ձևով: Ցուցարարները կոտրել էին շենքի մուտքի ապակիներն ուդռները, անվտանգության աշխատակիցների վրա քարեր էին նետել:

Երկրորդ հարձակումն իրականացվել էր սեպտեմբերի 8-ի երեկոյան պարբերականի Ստամբուլի և Անկարայի խմբագրությունների վրա: Ցուցարարները կրկին մահակներով և քարերով մեծ վնաս են հասցրել շենքին, հավաքվածներին հնարավոր է եղել շենքից դուրս հանել միայն ոստիկանության ավելի մեծ թվով ջոկատների ժամանումից հետո: Ոստիկանությունը գործողությունների ժամանակ ձերբակալություններ չի իրականացրել:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում