Հայտարարվել են Instagram-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող մանեկենուհիները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քենդալ Ջենները, Քարա Դելեւինը եւ Միրանդա Քերը գլխավորել են Instagram-ում առավել մեծ ժողովրդականություն վայելող մոդելների վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Համապատասխան ցուցակը The Daily Mail խմբագրության կողմից կազմվել Է սոցցանցում ակաունտ ունեցող մանեկենուհիների մոտ բաժանորդագրվածների թվի համեմատության հիման վրա:

19-ամյա Ջենները՝ Քիմ Քարդաշյանի խորթ քույրը եւ Keeping Up with Kardashians հեռուստաշոուի մասնակիցը, առաջին տեղում Է հայտնվել 36,7 մլն բաժանորդներով: Աղջկա ակաունտն առաջատարն Է՝ զգալիորեն առաջ անցնելով 23-ամյա Դելեւինի (19,4 մլն բաժանորդներ) եւ 32-ամյա Քերի (7 միլիոն) Էջերից:

35-ամյա Ժիզել Բյունդհենը, որը մի քանի տարի անընդմեջ գլխավորում Էր աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելների ցուցակը եւ հայտարարել Է 2015 թվականին հարթակի վրա իր կարիերան ավարտելու մասին, չորրորդ տեղն Է գրավել թոփ-թերթիկում: Նրա նորացումներին հետեւում Է Instagram-ի 6,2 մլն օգտատեր:

26-ամյա Քենդիս Սվեյնփոլը՝ Victoria's Secret ընկերության «հրեշտակը», զբաղեցրել Է հինգերորդ հորիզոնականը (6 միլիոն բաժանորդ):

Վեցից տասներորդ տեղերն զբաղեցրել են մոդելներ Ջիջի Հադիդը (6 միլիոն բաժանորդ), Ադրիանա Լիման (5,4 միլիոն), Ալեսանդրա Ամբրոսիոն (4,5 միլիոն), Ռոզի Հանթինգթոն Ուայթլին (3,8 միլիոն), Իրինա Շեյկը (3,6 միլիոն):

Լուսանկարը`@kendalljenner/ Instagram

Հայերեն English Русский

Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին