ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Air Canada ավիաընկերության ինքնաթիռի օդաչուն, ինքնաթիռ, որը Թել Ավիվից մեկնում Էր Տորոնտո, շան անվտանգության համար ընդհատել Է թռիչքը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CityNews-ին, թռիչքի ժամանակ Ատլանտյան օվկիանոսին մոտենալիս նավապետը նկատել Է բեռնային հատվածամասի ջեռուցման հետ կապված խնդիրներ: Ուղեւորներից մեկին պատկանող ֆրանսիական բուլդոգի անվտանգության համար, որը ճանապարհորդում Էր ուղեբեռների բաժանմունքում, օդաչուն որոշել Է հետ շրջել ինքնաթիռը եւ վայրԷջք Է կատարել Մայնի Ֆրանկֆուրտում:
Գերմանիայի օդանավակայանում վայրԷջքից հետո Սիմբա մականունով շունն իր տիրոջ հետ ճանապարհորդությունը դեպի Կանադա շարունակել Է մեկ այլ ինքնաթիռով: Կենդանու տերը շնորհակալություն Է հայտնել նավապետին չվերթն ընդհատելու՝ նրա որոշման համար:
Օդագնացության փորձագետ Ֆիլ Դարբին նշել Է, որ, չնայած տասը հազար դոլարի լրացուցիչ ծախսերին եւ 75 րոպե ուշացմանը, օդաչուն ճիշտ ընտրություն Է կատարել՝ իջեցնելով ինքնաթիռը: «Եթե դրսում ջերմաստիճանը եղել Է Ցելսիուսի մինուս 50 կամ մինուս 60 աստիճան, ապա, նույնիսկ հաշվի առնելով մեկուսացումը, բեռնային հատվածամասում այն կիջներ զրոյից ցած: Մինչդեռ նավապետը պատասխանատվություն Է կրում ինքնաթիռում գտնվող բոլորի կյանքի համար, լինի դա մարդ, թե շուն»,- նշել Է Դարբին:
Ճշտվում Է, որ անսարքությունների վերացումից հետո ինքնաթիռը շարունակել Է թռիչքը դեպի Տորոնտո: