Արցախ

Դավիթ Բաբայանն Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունը սեփական աչքերում արժանապատվությունը բարձրացնելու փորձ է համարում

1 րոպեի ընթերցում

Դավիթ Բաբայանն Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունը սեփական աչքերում արժանապատվությունը բարձրացնելու փորձ է համարում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայկական անօդաչու սարքի ոչնչացման մասին ապատեղեկատվության տարածելն օգտագործում է որպես իր աչքերում սեփական արժանապատվությունը բարձրացնելու միջոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությանը, թե իբր Աղդամի շրջանում ոչնչացվել է հայկական «Կռունկ-25» տիպի անօդաչու սարք, այս մասին նշեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Ադրբեջանի ՊՆ-ի տարածածն ապատեղեկատվություն է: Այդ քայլին նրանք մշտապես դիմում են: Նման գործելաոճը նրանք դիտարկում են որպես սեփական աչքերում սեփական արժանապատվությունը բարձացնելու տարբերակ»,- շեշտեց Բաբայանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել է, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և նշել. «Ուղղակի հարևան երկրի ռազմական գերատեսչության քարոզիչները հերթական անգամ ցանկալին փորձել են մատուցել իրականության փոխարեն»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում