Արցախ

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայկական անօդաչու սարքի ոչնչացման մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հայկական անօդաչու սարքի ոչնչացման մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. ԼՂՀ ՊՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր իրենց զինված ուժերի կողմից ոչնչացվել է հայկական արտադրության «Կռունկ-25» տիպի անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին նշված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությկան հայտարարության մեջ: «Ուղղակի հարևան երկրի ռազմական գերատեսչության քարոզիչները հերթական անգամ ցանկալին փորձել են մատուցել իրականության փոխարեն»,- նշված է հայտարարությունում:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում