Արցախի վարչապետը երկրի ձեռքբերումների զգալի մասը պայմանավորել է սփյուռքահայության գործուն մասնակցությամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ բարերարների, ովքեր ճանաչողական այցով ժամանել են Արցախ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀկառավարությանաշխատակազմիտեղեկատվությանև հասարակայնությանհետկապերի բաժնից, վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ներկաներին Արցախի հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար: ԱրայիկՀարությունյանըհամառոտներկայացրելէհանրապետությանկենսագործունեության հիմնականուղղությունները. մասնավորապես՝անդրադարձէկատարելժողովրդագրության բնագավառում գրանցվածհաջողություններին,ներկայացրել է Արցախում իրականացվողտնտեսականհիմնական նախագծերը:
«Մեր ունեցած ձեռքբերումների զգալի մասը նշանակալիորեն պայմանավորված է սփյուռքահայության գործուն մասնակցությամբ:Արցախի զարգացմանգրեթեբոլոր ուղղություններում մեծ է հատկապես «Հայաստան» համահայկական հիմնադրամի դերը»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ Արցախում իրականացվող յուրաքանչյուր ծրագիր միտված է ապագային, և կատարվող աշխատանքները հաստատապես ծառայելու են սերունդներին:
Գործադիր իշխանության ղեկավարը շեշտադրել է, որ Արցախի տնտեսությունը մեծ ներուժ ունի, որը կարող է իրացվել նաև սփյուռքահայության ներդրումների միջոցով: «Հզոր հայրենիք ունենալու ցանկությունը կախված է նաև Սփյուռքի մեր հայրենակիցների ակտիվ ներդրումներից, ինչը նոր թափ կհաղորդի Արցախի և Հայաստանի հանրապետությունների տնտեսությունների զարգացմանը»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Հանդիպման վերջում Արցախի վարչապետը պատասխանել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի անդամներին հետաքրքրող հարցերին: