Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Արեշչենկոյի հետ. աշխարհի գավաթի խաղարկություն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շախմատի Հայաստանի հավաքական անդամ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրի երկրորդ պարտիայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արոնյանն Արեշչենկոյի հետ երկրորդ պարտիայում խաղում էր սպիտակ խաղաքարերով և պարտիայի 40-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքին:
Գրոսմայստերները հաջորդ փուլի ուղեգիրը կխաղարկեն բլից պարտիաներում, որոնք կկայանան սեպտեմբերի 16-ին:
Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար` 1 : 1 հաշվի դեպքում, կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ, արդեն արագ և, անհրաժեշտության դեպքում, նաև կայծակնային խաղի կանոններով, մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով. պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից: