Life

Արհեստական ֆոտոսինթեզը շուտով կփոխարինի նավթին ու գազին. գիտնականներ

2 րոպեի ընթերցում

Արհեստական ֆոտոսինթեզը շուտով կփոխարինի նավթին ու գազին. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական ֆոտոսինթեզի նոր ռեկորդը՝ 14 տոկոս, մարդկությանն ընդհուպ կմոտեցնի նավթի եւ գազի հիմքով վառելիքի փոխարինմանը ջրածնով, որն արտադրվում Է ջրի լուսատրոհիչների միջոցով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են գերմանացի ֆիզիկոսներն այն հոդվածում, որը հրապարակվել Է Nature Communications հանդեսում:

«Ջրածնի լուսային գեներատորները, որոնք կառուցվել են կիսահաղորդիչների հիմքի վրա, ավելի շահավետ կդառնան վառելիք արտադրողների եւ դրա սպառողների համար, քան Էներգիայի հանածո աղբյուրները, եթե նրանց հաջողվի հասնել օգտակար գործողության գործակցի 15 տոկոս նշագծին: Դա համապատասխանում Է մեկ կիլոգրամ ջրածնի 4 ամերիկյան դոլար գնին: Մենք արդեն գրեթե հասել ենք այդ նշագծին, եւ մեր գյուտի աշխատանքում ոչ մեծ փոփոխությունները դրան թույլ կտան կլանել մինչեւ 17 տոկոս արեգակնային Էներգիա»,- հայտարարել Է Թոմաս Հանապելն Իլմենաուի (Գերմանիա) տեխնիկական համալսարանից:

Ինչպես պնդում Է Հանապելը, իր խմբին հաջողվել Է գերազանցել ջրածնի մոլեկուլների տեսքով արեգակնային Էներգիայի ուղղակի պաշարման նախորդ ռեկորդը՝ 12,4 տոկոսը, որը սահմանվել Է տակավին 17 տարի առաջ ԱՄՆ-ի Գոլդեն քաղաքի Վերականգնվող Էներգիայի լաբորատորիայի ֆիզիկոսների կողմից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում