ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում մոտ ապագայում Էլետրամոբիլների համարանիշում կլինի “E” հատուկ տառը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bild am Sonntag թերթին:
Դա կնպաստի նման ավտոմեքենաների «իրական ճանաչմանը», հայտարարել Է երկրի տրանսպորտի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը:
Արդյունքում նման կերպ նշված ավտոմոբիլների տերերը կարող են ստանալ մի ամբողջ շարք արտոնություններ. մասնավորապես, հասարակական տրանսպորտի համար հատկացված գոտիներն օգտագործելու իրավունք եւ անվճար կայանվելու հնարավորություն: «Բացի դրանից, նրանց կազատեն ավտոմոբիլի հարկից»,- հավելել Է Դոբրինդտը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` Reuters