Life

«Մինիոններ»-ը շրջանցել Է «Խաղալիքների պատմություն-3»-ը ամենահասութաբեր մուլտֆիլմերի վարկանիշում

2 րոպեի ընթերցում

«Մինիոններ»-ը շրջանցել Է «Խաղալիքների պատմություն-3»-ը ամենահասութաբեր մուլտֆիլմերի վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մինիոններ» մուլտֆիլմը, որի ցուցադրությունը կինոթատրոններում մեկնարկել Է 2015 թվականի հունիսին, համաշխարհային վարձույթում վաստակել Է 1,08 մլրդ դոլար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NME-ին: Դրա շնորհիվ ժապավենը երկրորդ տեղն Է բարձրացել կինոյի պատմության մեջ ամենահասութաբեր անիմացիոն նախագծերի վարկանիշում՝ շրջանցելով 2010 թվականի «Խաղալիքների պատմություն-3. մեծ փախուստ» կինոնկարը: Առաջին հորիզոնականում մնացել Է «Սառը սիրտ» մուլտֆիլմը (2013 թ.), որի դրամամուտքերը կազմել են 1,27 միլիարդ դոլար:

Ամենահասութաբեր ֆիլմերի ընդհանուր վարկանիշում «Մինիոններ»-ն զբաղեցրել Է 15-րդ տեղը: Ժապավենի հաջողությանը նպաստել Է սեպտեմբերի 13-ին կայացած նրա մեկնարկը չինական վարձույթում, որտեղ մուլտֆիլմը մինչեւ այժմ հավաքել Է ավելի քան 20 միլիոն դոլար:

Universal ստուդիայի համար «Մինիոններ»-ը դարձավ տարվա ընթացքում երրորդ խոշոր դրամարկղային հաջողությունը «Ֆորսաժ-7»-ից (1,512 միլիարդ դոլար՝ ամբողջ աշխարհում, ընդ որում՝ միայն կինոթատրոններում) եւ «Յուրայի շրջանի աշխարհ»-ից (1,628 մլրդ դոլար) հետո: Վերջին նախագծին հաջողվեց հուլիսին նորացնել ընդհանուր վարկանիշի առաջատարների եռյակը. այն երրորդը դարձավ «Ավատար»-ից եւ «Տիտանիկ»-ից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում